Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեց Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը
Նախօրեին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով Բյուրո այցելեց Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը:
Հարկ է նշել, որ 2018 թվականից սկսած ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Սերգեյ Ղազարյանի գլխավորությամբ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի քիմիական ինժեներիայի դեպարտամենտի հետ համատեղ իրականացվում են ոլորտային գիտահետազոտական աշխատանքներ, որոնք միտված են կիրառական նշանակություն ունեցող արդյունքերի ստացմանը:
Այցելության ընթացքում վերլուծվեցին համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ընթացքը, արդյունքների ձևավորման առանձնահատկություններն ու դրսևորվող օրինաչափությունների հայտնաբերմանն ուղղված այլ մանրամասներ: Տեղի ունեցավ նաև շրջայց և առանձին քննարկումներ Բյուրոյի մասնագետների հետ:
Ձեռք բերվեցին երկուստեք պայմանավորվածություններ փոխգործակցության շրջանակների ընդլայնման ապահովման ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես փաստաթղթաբանական, հետքաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառներում սպեկտրոսկոպիկ հետազոտությունների գիտականորեն հիմնավորված նոր մեթոդների մշակման, ներդրման և կիրառման համար՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի կարողությունների արդիականացմանն ու շարունակական զարգացման ապահովմանը մեր երկրում:
28 Դեկտեմբեր 2016